Արցախյան պատերազմի հերոսների հիշատակը պետք է հարգենք՝ ամրապնդելով մեր պետականությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Այսօր մեր հերոսների հիշատակը մենք պետք է հարգենք՝ մեր պետականությունն ամրապնդելով, Հայաստանը զարգացած ժողովրդավարական եւ հզոր երկիր դարձնելով: Դեռ շատ անելիքներ կան, իհարկե, սա դեռ այն երկիրը չէ, որը մեր հերոսներն էին երազում»,- ասաց Դեմիրճյանը:

Նա շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների կապակցությամբ:

Նշենք, որ մայիսի 9-ին նշվում է Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձն եւ Հաղթանակի 70-ամյակը: