Բաղդադում բանտից տասնյակ բանտարկյալներ են փախել, որի հետեւանքով սպանվել է մի քանի ոստիկան ու առնվազն 8 բանտարկյալ:

Ոստիկանության տվյալներով, բանտարկյալների միջեւ ծեծկռտուք է սկսվել: բանտապահները փորձել են միջամտել, սակայն նրանց վրա հարձակում է տեղի ունեցել:
Արդյունքում մոտ 40 բանտարկյալներ փախել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: