Իսպանիայի հարավում՝ Սեւիլիա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու, Airbus 400M ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:

Երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հաստատել է աղետի փաստը: Նա նաեւ նշել է, որ ինքնաթիռում 8-10 մարդ է եղել:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, աղետի վայրում սեւ ծուխ է բարձրանում: Ենթադրաբար, հարեւանությամբ Coca-Cola-ի գործարանն է:

Ըստ El Pais-ի, ինքնաթիռն ընկել է օդանավակայանի սահմաններից դուրս, սակայն իշխանությունները որոշել են փակել օդակայանը: