Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը ներկա չի լինի Սպիտակ տանը կամ քաղաքամերձ Քեմփ Դեւիդ նստավայրում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, գրում է The New York Times-ը։
Սաուդյան թագավորի փոխարեն Մերձավոր Արեւելքում դաշնակից պետությունների քաղաքականության քննարկման համար ԱՄՆ կմեկնեն ՆԳՆ եւ ՊՆ ղեկավարները, գրում է Gazeta-ն։
Մայիսի 11-ին թագավորը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահի հետ, որի ժամանակ հայտնի կդառնան ԱՄՆ չմեկնելու նրա որոշման պատճառները։





























