Լիբիայի ափերին Թոբրուք նավահագստին մոտենալու փորձ կատարելիս կրակ են արձակել թուրքական բեռնատար նավի վրա։ Այս մասին տեղեկացնում է Reutersը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Կրակահերթից հետո բեռնատարի վրա հարձակում են իրականացրել նաեւ օդից։ Նավի 3-րդ սպան զոհվել է, անձնակազմի մի քանի անդամ վիրավորվել են, փոխանցում է Gazeta-ն։
Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ հարձակման պահին նավը եղել է միջազգային ծովային տարածքում։





























