Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական վարչապետի որդու հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովոն») չի ցանկանում հայտնել՝ կհանի թեկնածությունը, թե ոչ: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան պարզելու՝ արդյոք պատրաստվում է հանել թեկնածությունը, թե մինչեւ վերջ պայքարելու է վարչապետի որդու դեմ: «Ազիզ ջան, դուք ձեր համար ուրիշ թեմա ճարեք, ցտեսություն, առողջություն ձեզ, ցտեսություն»,-ասաց Հովհաննես Ղազարյանը եւ անջատեց հեռախոսը՝ այլեւս չպատասխանելով մեր զանգերին:
Նշենք, որ հունիսի 7-ին Արտաշատում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Մայիսի 8-ին լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետները, առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից կողմից Արգամ Աբրահամյանը, ինքնառաջադրվել է նրա հիմնական հակառակորդ համարվող Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն» եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Մայիսի 13-ին ԿԸՀ-ն կավարտվի թեկնածությունների գրանցումը:





























