Բանգլադեշում սպանվել է աթեիստ բլոգեր Անանտա Դաս Վիջայը, որը քննադատում էր կրոնական ծայրահեղականությունը եւ աշխարհիկ պետության կողմնակից էր։

Բլոգերի վրա հարձակվել էին Սիլհեթ քաղաքում։ Մայիսի 1-ի առավոտյան 4 անհայտ անձ հարձակվել է նրա վրա, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Սա Բանգլադեշում կրոնական ծայրահեղականությունը քննադատողների սպանության 3-րդ դեպքն է։

Նշենք, որ Բանգլադեշի բնակչության 99 տոկոսը մուսուլման է։