Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանում ռադիոէլեկտրոնային մասնագետների մասնակցությամբ ուսումնամեթոդական հավաք է սկսվել։ Վարժանքների ժամանակ կմշակվեն պայմանական հակառակորդի ռադիոկապի ճնշման միջոցները։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, եռօրյա վարժանքների ընթացքում մասնակիցները ռազմաբազայում ժամանակակից սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ուսումնասիրման հատուկ կուրս կանցնեն։

Գործնականում զինծառայողները կմշակեն ռադիոկապի խոչընդոտների, տեղեկություն հավաքելու եւ ստացած տեղեկության վերլուծության հարցերը։