Առաջիկայում սկսվելու են կոնսուլտացիաներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ նախորդ շաբաթ կայացել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որտեղ կազմվել է աշխատանքային գրաֆիկ, քննարկել են անելիքները: Ըստ այդմ՝ որոշվել է, որ հանձնաժողովի անդամները առաջիկայում հանդիպեն առաջարկներ ներկայացրած 14 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկեն իրենց անելիքները: Նախատեսվում է կոնսուլտացիաները անցկացնել մինչեւ հունիսի կեսերը, իհարկե, եթե կարիք լինի, դրանք կարող են ավելի երկար տեւել: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստակամ է հանդիպել եւ քննարկել նաեւ այն կուսակցությունների առաջարկները, որոնք չեն հասցրել դրանք ներկայացնել մինչեւ մայիսի 5-ը: Նոր սահմանադրության նախնական տարբերակն արդեն պատրաստ է, կոնսուլտացիաների արդյունքում, անշուշտ, փոփոխություններ կարվի: Ներկայացվելու է հայեցակարգի մեկ տարբերակ, հանձնաժողովը աշխատել է կառավարման խորհրդարանական համակարգի վրա:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հանձնաժողովը բարեփոխված սահմանադրությունը հանրությանը կներկայացնի օգոստոսին, նախատեսվում է նոյեմբերին էլ անցկացնել հանրաքվեն: