Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը գլխավոր դատախազությունից պահանջել է Ուկրաինայի պետական բյուջե վերադարձնել  Վիկտոր Յանուկովիչից առգրավված 1.4 մլրդ դոլարը։ Այս մասին ասված է Ուկրաինայի կառավարության կայքում։

«Արսենի Յացենյուկը հիշեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունը կալանք էր դրել Վիկտոր Յանուկովիչին եւ նրա մերձավորներին պատկանող 1.4 մլրդ դոլարի վրա։ Վարչապետը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի այդ միջոցները կալանքի կարգավիճակից անցնեն առգրավվածի կարգավիճակի»,- ասված է հայտարարության մեջ։