Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հրապարակել  իր առաջին անձնական թվիթը, չնայած նախկինում նա խոստովանում էր, որ ատում է Twitter-ը։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։ Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին ասում էր, որ Twitter-ը ոտնահարում է իր անձնական կյանքի իրավունքը։ Թե ինչու է Հարին փոխել իր կարծիքը, չի հաղորդվում։

Քենսիգթոնյան պալատի պաշտոնական միկրոբլոգում արքայազնը Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի խաղացող Ռայան Քրոթիի հետ համատեղ լուսանկար է տեղադրել, գրում է Gazeta-ն։