Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է ծառայել Ուկրաինայի բանակում։ Այս մասին ասված է Գերագույն ռադայի պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ օրինագիծը պաշտպանել է 257 պատգամավոր։

Օրինագծի հեղինակն է Դմիտրի Տիմչուկը։