Իսպանիան Սեւիլիայում տեղի ունեցած ավիավթարից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է այս պահին դեռ արտադրության փուլում են գտնվող Airbus 400-M ինքնաթիռների փորձաթռիչքները։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը։ Airbus A400M-ը կործանվել էր մայիսի 9-ին՝ Սեւիլիայի օդանավակայանից թռիչք իրականացնելուց մեկ րոպե անց։ Օդանավում կար 6 մարդ, որից 4-ը մահացել էր։ Մայիսի 12-ին Սեւիլիայում կկայանա զոհվածների հուղարիկավորության արարողությունը։ «Մինչեւ չպարզվեն կատարվածի պատճառները, անհրաժեշտ է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Մալայզիայի, Գերմանիայի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ն որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել իրենց Airbus A400M ինքնաթիռների չվերթները։





























