Հայաստանում զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր բաներ են կարողանում պատրաստել, սակայն չեն կարողանում այդ մասին պատմել։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին  հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Ցավոք, մեզ մոտ բոլոր ռեստորաններում նույն ուտեստներն են մատուցում։ Ամենուր խաշ, խաշլամա, խորոված։ Բայց այդ 3-4 ուտեստը կարելի է տարբեր ձեւով պատրաստել։ Ասենք Սեւ ծովի ափին՝ Սոչիում եւ Աբխազիայում, մենք մեր տժվժիկը փորձել ենք ճանապարհամերձ տարբեր ռեստորաններում, եւ ամեն տեղ այն մի փոքր ուրիշ էր։ Իսկ մեզ մոտ բավական չէ, որ ուտեստները շատ չեն, մենք դրանք բոլորը միանման ենք պատրաստում»,- ասել է Ադիբեկյանը։

Բարեբախտաբար, դա լինում է հաճախ, բայց ոչ միշտ։ Հայաստանի մարզերից մեկում նա խեցգետնի քաբաբ է կերել։ «Ես ռեստորանի տիրոջը հարցրի, թե ինչու նա այդ մասին ոչ մի տեղ չի պատմում, չէ՞ որ այդպես հաճախորդները կշատանան։ Իսկ նա ասում է՝ ինչի՞ համար։ Կգան, կուտեն, ցույց կտանք»,- նշեց Ադիբեկյանը։

Արեւմուտքում տուրիստական արդյունաբերությունը հենց նրանով է առանձնանում, որ այնտեղ գիտեն որ միայն լավ բաներ ստեղծել, այլ դրանք ճիշտ մատուցել։ «Իսկ մենք դրա կարիքը ունենք»,- եզրափակել է Ահարոն Ադիբեկյանը։