Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը հսկայական փորձ ունի ողջ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ներկա դեսպան Քեթրին Լիչը՝ մեկնաբաելով Ջուդիթ Ֆարնվորթի նշանակումը:

«Ես ուրախ եմ, որ երբ սեպտեմբերին լքեմ Հայաստանը, դեսպանությունը հուսալեի ձեռքերում եմ թողնելու: Ջուդիթը հսկայական փորձ ունի ողջ տարածաշրջանում, եւ ես վստահ եմ, որ նա ինձ նման կվայելի հայ գործընկերների ջերմությունն ու բարեհոգությունը»,-ասել է Լիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջուդիթ Ֆարնֆորթը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան: Այս տարվա սեպտեմբերին նա այդ պաշտոնում կփոխարինի Քեթրին Լիչին: