Եվրամիությունն ու Թուրքիան պայմանավորվել են արդիականացնել մաքսային միությունը։ Այդ մասին ասվում է Թուրքիայի էոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի եւ առեւտրի եվրահանձնակատար Սեսիլիա Մալսրթրոմի՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։
«Մեզ պետք է թարմացնել Թուրքիայի հետ մեր մաքսային միությունն ու այն 20-րդ դար բերել։ Այդ նախաձեռնությունն ակտիվացնելու է ԵՄ եւ Թուրքիայի առեւտրային հարաբերությունները»,- նկատել էեվրահանձնակատարը։
Նշվում է, որ որոշումից առաջ մեկ տարի տեխնիկական քննարկումներ են ընթացել, ինչը թույլ է տվել ոկղմերին հասկանալ երկուստեք ակնկալիքները։
.





























