ՄԻԵԴ-ը Վրաստանին պարտավորեցրել է 33 500 եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել «Ինքնություն» ՀԿ-ին։
Նշենք, որ խոսքը 212թ. մայիսի 17-ին Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ փողոցային ակցիայի մասնակիցների վրա հարձակվել էին «Ուղղափառ ծնողների միություն» խմբավորման անդամները։ Երթին մասնակցում էր «Ինքնություն» ՀԿ-ի եւ սեռական փոքրամասնությունների 20 անդամ, որոնք միջադեպից հետո դիմել էին ՄԻԵԴ, գրում է «Թբիլիսյան շաբաթ» թերթը։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ հարձակման հանգամանքը ապացուցող բոլոր փաստերը նշում են, որ հարձակումը խրախուսվել է ԼԳԲՏ հանրության դեմ ոչ բարյացակամ տրամադրված անձանց կողմից, ուստի Ստրասբուրգի դատարանը պատասխանող երկրին պարտադրել է 33 500 եվրո փոխհատուցում վճարել հայցվոր կողմին։





























