ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հետ Վաշինգթոն կտանի Մեծ հաղթանակի խորհրդանիշներով շապիկ։ Նրան նման նվեր է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում ընթացող հանդիպմանը։
Facebook-ում ՌԴ ԱԳՆ էջում նշվում է, թե Լավրովը նաեւ կրասնոդարյան լոլիկներ ու կարտոֆիլ է նվիրել Քերրին։
Պետդեպի ղեկավարը իր հերթին Լավրովին նվիրել է ռուսաստանյան ԶԼՄ-ների մեջբերումների ցանկը, որը, նրա կարծիքով, «չի արտացոլում ամերիկա-ռուսական հարաբերությունների պոտենցիալը»։





























