Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին ընդունել է ՆԳ եւ տրանսպորտի նախարարների, ինչպես նաեւ հետախուզության պետի հրաժարականը, տեղեկացնում է AFP-ն։

«Ներքին գործերի նախարար Գորդանա Յանկուլովսկայան, տրանսպորտի նախարար Միլե Յանակիեսկին, ինչպես նաեւ Մակեդոնիայի հետախուզության եւ ազգային անվտանգության վարչության պետ Սաշո Միյալկովը հրաժարականի դիմում են ներկայացրել»,- հայտարարել է Մակեդոնիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Մակեդոնիայի կառավարությունում կադրային վերափոխումները կապված են նախորդ հանգստյան օրերին անցկացրած հատուկ գործողության հետ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։