Լիբանանի միապալատ խորհրդարանն այսօր՝ մայիսի 13-ին հերթական անգամ կփորձի երկրի նախագահ ընտրել: Քվորումի բացակայության պատճառով, խորհրդարանի խոսնակ Նահիբ Բերրին արդեն 22-րդ անգամ հետաձգել է քվեարկությունը: Երկրի նախագահի պաշտոնը թափուր է նախորդ տարվա մայիսի 25-ից, երբ նախկին նախագահ Միշել Սուլեյմանը լքել է նախագահական պալատը:
Naharnet պորտալի փոխանցմամբ քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լիբանանի կրոնական կառուցվածքի համաձայն երկրի նախագահ է առաջադրվում մարոնիների համայնքի ներկայացուցիչը, որոնք տեղի քրիստոնյաների շրջանում մեծամասնություն են կազմում:
Քաղաքական գործիչները փոխզիջումային թեկնածու փնտրտուքի մեջ են, որին կողմ կլինեն բոլոր խմբակցությունները: Սակայն հարեւան Սիրիայում կրոնական տերությունների (Իրան եւ Սաուդյան Արաբիա) հակամարտության պատճառով Լիբանանում առաջ եկած քաղաքական ճգնաժամի պայմաններում նման թեկնածու չի հաջողվում գտնել:
Առավել շատ շանսեր ունի խորհրդարանում խոշորագույն քրիստոնեական բլոկի 80-ամյա առաջնորդ Միշել Աունը:





























