ԿԺԴՀ-ում գնդակահարել են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է Reuters-ը:
Հարավային կորեայի հետախուզության ծառայության տվյալներով գնդակահարվել է ԿԺԴՀ զինված ուժերի հրամանատար Հեն Յեն Չոլը:
Նշվում է, որ նրան մահապատժի են ենթարկել, քանի որ նա քնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Gazeta-ն:
Նախարարին գնդակահարել են ապրիլի 30-ին, զենիթային սարքավորումից, Փհենյանի զինվորական ուսումնարաններից մեկում:





























