Վայոց ձորի մարզում վրաերթի են ենթարկել Քրեական հետախուզության բաժանմունքի պետին: NEWS.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մայիսի 13-ին, ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի մեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին: Վրաերթի ենթրակվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ, նա կոչումով ոստիկանության մայոր է:





























