Բրիտանական արքայազն Հարրին ապշեցրել է Նոր Զելանդիային մաորի ժողովրդի ռազմական հաքա պարով, գրում է The Daily Mirror-ը:
Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին այցելել է Լինթոնի զինվորական ճամբար, որը երկրի խոշորագույն ռազմակայանն է: Այնտեղ արքայազնին խնդրել են մասնակցել ավանդական արարողությանը:
Փակ փորձը տեւել է 20 րոպե, որից հետո Հարրին այլ զինվորականների հետ կատարել է հաքա ռազմական պարը եւ ցուցադրել իր տաղանդը, հաղորդում է պարբերականը:
Բացի այդ, արքայազնի այցի ժամանակ հանդիպել է ռազմակայանում ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, նաեւ տեղի դպրոցի աշակերտների հետ տաչ-ռեգբի է խաղացել:





























