Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեեւան։

Քննիչի միջնորդությամբ Հայրապետյանի համար տնային կալանք է սահմանվել մինչեւ հուլիսի 28-ը, փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը։

Հիշեցնենք, որ քննությունը գործարար Հայրապետյանին մեղադրում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքին մասնակցություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել էր երեք տարի: Դատական գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։ 

Ըստ քննության` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում։ Հենց այս հանգամանքով է քննությունը հիմնավորել նրանբ մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։  Հոկտեմբերի սկզբին գործարարին տնային կալանքի տակ էին վերցրել։