Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին մինչեւ եվրոպական խաղերի մեկնարկն ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ստարսբուգի իր աղբյուրը:

Պարբերականի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրով:

Եվրախորհրդարանը պատրաստվում է հունիսի կեսերին նախատեսված իր հերթական նստաշրջանում բանաձեւ ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Մինչ այդ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են ազատ արձակել լրագրողներին, իրավապաշտպաններին ու քաղաքական ակտիվիստներին, որոնց անունները քաղբանտարկյալների ցանկում են: