Թուրքիան կստանձնի 2021թ. ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում բարձր պատրաստվածության խմբի ձեւավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«Թուրքիան առաջարկել է իր վրա վերցնել 2021թ. բարձր պատրաստվածության միավորված օպերատիվ խմբի (VJTF) «շրջանակային պետության» պատասխանատվությունը»,- հայտարարել է Դավութօղլուն ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2014թ. սեպտեմբերին Ուելսի գագաթնաժողովում հավանություն էին տվել պատրաստվածության ապահովման գործողությունների պլանին, որի անհրաժեշտությունն առաջացել էր Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած գործողությունների պատճառով։ Պլանի շրջանակներում առաջարկվում էր ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում ստեղծել բարձր մարտական պատրաստվածության խումբ։





























