Կահիրեի քրեական դատարանը կվերականգնի Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի եւ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության եւս 10 անդամների գործով դատական լսումները։ Նշենք, որ նրանց մեղադրում են Կատարի օգտին լրտեսություն կատարելու մեջ։
Ակնկալվում է, որ դատարանը մայիսի 13-ին կավարտի գործի նյութերի, որոնց թվում՝ հետաքննության ընթացքում մեղադրյալներից առգրավված պետական փաստաթղթերի ուսումնասիրությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մուրսին եւ նրա համախոհները մեղադրվում են Կատարի հատուկ ծառայություններին Եգիպտոսի պաշտպանության եւ անվտանգության գործունեության մասին գերգաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ։
Այս տարվա ապրիլին Մուրսիին եւ նրա 14 համախոհներին արդեն դատապարտել էին 20 տարվա ազատազրկման խաղաղ ցուցարարների սպանության համար։





























