Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 12-ին Սոչիում կայացած բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բարձրացրել է ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների թեմային, դրան անդրադարձ եղել է: Այդ հարցը բարձրացրել է ոչ ռուսական կողմը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ «այդ թեման նախկինի պես մեր օրակարգի հարցերի մեջ չէ»:





























