Հայաստանը կշարունակի բանակցությունները Չինաստանի հետ՝ նոր ԱԷԿ-ի շինարարության հարցով: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, նոր էներգաբլոկի շինարարության հարցով  բանակցությունները շարունակվում են որքան հնարավոր է շատ հնարավոր ներդրողների  հետ: Քննարկումներ են ընթանում նաեւ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի հետ:

«Մեր գերատեսչությունը անում է ամեն ինչ, որպեսզի ներդրողների որոնումն ավարտվի նախատեսված ժամկետին, իսկ շինարարական աշխատանքները սկսվեն 2018-ից ոչ ուշ»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով ՌԴ-ից ֆինանսավորման վարկային համաձայնագիրը (270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ):
Այդ գումարով ԱԷԿ-ը կվերանորոգվի, որը կսկսվի 2017-ին, ինչը կօգնի երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը: Մինչ այդ պետք է կառուցվո նոր էներգաբլոկ: