Թուրքիայում հետաքննություն է բացվել  իսլամական ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ բանակի սպաների ունեցած կապերը ստուգելու առնչությամբ։ Նշենք, որ Գյուլենը թաքնվում է ԱՄՆ-ում, նրան կասկածում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու մեջ։ Այս մասին գրում է Anadolu-ն։

Այս տարվա ապրիլից Թուրքիայի 20 նահանգներում հակակառավարական գործունեություն ծավալելու մեղադրանքով ոստիկանության 29 աշխատակիցներին ձերբակալելու գործողություններ են կազմակերպել։ Ձերբակալությունների այս ալիքը կապ ուներ այսպես կոչված «Զուգահեռ կառույցի» գործունեության հետաքննության հետ, որի նպատակն է արտաքին չեզոքություն պահպանելու միջոցով սասանել իշխող ռեժիմի դիրքերը։ Այս կառույցի ղեկավարն է համարվում ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Anadolu գործակալության տեղեկություններով՝ բանտից ազատվել է ոստիկանության 73 սպա, որոնք դատապարտվել էին «Էրգենիկոն» եւ «Մուրճ» գործընթացների շրջանակներում։