Հանրապետության տարածքում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. Արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, իսկ վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Կոտայքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Լոռիում՝  գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+17: