2014թ.-ն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11,3 տոկոսով, որը կազմել է  1 մլն 300 հազար։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ դա 120 հազարով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։

«Ամեն տարի մենք ունենում ենք զբոսաշրջության աճ, նաեւ ներքին զբոսաշրջության ցուցանիշն է բարձրանում, ավելի շատ, քան ներգնա տուրիզմը։ Այստեղ ի թիվս այլ գործոնների, մեծ է նաեւ անցկացվող տարատեսակ փառատոնների դերը»,-ասաց նա։

««Արենի» փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն էլ նշեց, որ տուրիզմի զարգացմանը զուգընթաց, մեծանում է նաեւ մարզերում հյուրանոցային, նաեւ տնական հյուրատների բիզնեսը։