Զորամասերի համար պետք է օգտագործել արեւային էներգիան: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը:

«Շատ հեռանկարային եւ ճիշտ է զորամասերում օգտագործել արեւային էներգիան: Հատկապես այն զորամասերում, որոնք գտնվում են հեռվում եւ դժվար է այնտեղ էլեկտրահաղորդման գծեր անցկացնել:

Այլընտրանքային էներգետիկային ու էներգամատակարարմանը վերաբերող հարցերը մեր ուշադրությունից դուրս չեն մնում: Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը եւ արձագանքում, երբ տեսնում ենք, որ դրանք կարող են օգտակար լինել պաշտպանունակությանը»,-ընդգծել է Միրզաբեկյանը: