ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 13-ին հանրապետության հարավային թեւում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը բանակաշինության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի եւ զինվորի ավանդը մեր հանրապետության անվտանգության ապահովման մեջ: Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին եւ հրամանատարներին:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: