Բուրունդիի զինված ուժերը հայտարարել են երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզային տապալելու մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Զինվորականները պնդում են, որ իրենք հեռացրել են պետության ղեկավարին եւ երկրի կառավարումը վերցրել իրենց հսկողության տակ: Այս մասին հայտնի է դարձել ցուցարարների ու ոստիկանների շարունակվող բախումների ֆոնին: Ցուցարարները դեմ են հանդես են գալիս նախագահ Նկուրունզիզայի 3-րդ անգամ առաջադրվելուն:

Միաժամանակ նախագահի մամուլի հետ աշխատանքների գծով խորհրդականը պնդում է, որ զինվորականների հայտարարությունը կատակ է եղել: Նրա խոսքով, Պիեռ Նկուրունզիզա շարունակում է մնալ երկրի ղեկավարը:

Բուրունդիի մայրաքաղաքում զինվորականները շրջափակել են հեռուստակենտրոնը, իսկ փողոցներում բարիկադներ են կառուցվում: