Ռազմական արդյունաբերության ինժեներին չի կարելի ստիպել ցածր աշխատավարձով ծառայել հայրենիքին։ Այս մասին մայիսի 13-ին ԶՈւ ինովացիաների մշակմանն ու կիրառմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

«Չի կարելի մարդուն 170-180 հազար դրամ աշխատավարձ տալ եւ պահանջել, որ նա ամբողջովին նվիրվի, դիմանա բոլոր դժվարություններին եւը ամեն ինչի համաձայնվի»,- ասաց Քոքոբելյանը։ Բացի այդ, նրա խոսքով, ԲՈՒՀ-երի տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտների համար պետք է պաշտպանական ծրագրերի իրականացման տեսքով ծառայություն կազմակերպվի։ «Մենք իրավունք չունենք աչքաթող անել երիտասարդ կադրերին»,- պարզաբանեց պատգամավորը։