Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն: Ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Կարապետ Իսրայելյանը, ինչպես նաեւ «Քինգ դելյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիսի 17-19-ը:  Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: