Ադրբեջանի կենտրոնական բանկը հրահանգել է հանրապետությունում գործող առեւտրային բանկերին՝ դադարեցնել գործարար համագործակցությունը գումարների փոխանցման Contact համակարգի հետ: Բանկերում համագործակցության դադարեցման պատճառները չեն նշվել, հաղորդում է Trend.az-ը: Contact համակարգը առանց հաշիվ բացելու գումարային փոխանցումներ է իրականացնում դեպի Ռուսաստան, ԱՊՀ, Բալթյան եւ հեռավոր արտերկրի երկրներ: Կազմակերպիչը «Ռուսսլավբանկն» է:
Միեւնույն ժամանակ հայտնի է, որ ադրբեջանական բանկերը գումարային փոխանցումների շատ գործողություններ դադարեցրել են Լեռնային Ղարաբաղում համակարգերի գործունեության պատճառով: Ամիսներ առաջ նման ճակատագրի են արժանացել MIGOM-ն ու LEADER-ը, Western Union-ն ու MoneyGram-ը: Այժմ էլ Բաքուն արգելափակել է Contact-ը:
Ինչպես նշում են ադրբեջանցի բանկիրները, արգելափակումը կապված է այդ համակարգերի կողմից «Ադրբեջանի համազգային շահերի խախտումների հետ»:




























