Դեռեւս պարզաբանված չէ, թե Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամներն ինչ դիրքում են եղել կրակոցներն արձակելու ժամանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահոջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը՝ ներկայացնելով Ավետիսյանների սպանության գործով դատաբժշկական, գենետիկական փորձաքննությունների արդյունքները։
«Ավետիսյանների բնակարանի սենյակներն այսպես են դասավորված՝ մուտքի մաս, մուտքից հետո` աջ թևում, անմիջապես հյուրասենյակն է, որից աջ առաջին ննջասենյակ, որից մի փոքր էլ աջ երկրորդ ննջասենյակն է: Երեք սենյականոց տունը, ըստ էության, ոչ թե հանդիսանում է տարբեր անկյուններում տեղակայված սենյակներ, այլ ուղիղ նեղ տարածություն, որն իրար մեջ բաժանված է պատերով: Փորձաքննությամբ մենք ունենք հավանական կրակոցների արձակման դիրքերը, մոտավորապես ունենք շարժման ուղղությունը, նաև թե որ կողմից են իրականացվել կրակոցները մահճակալների ու մահճակալային պարագաների վրա, բայց այն հարցի պատասխանը, թե տուժողները ինչ դիրքում են գտնվել հրազենի արձակման ժամանակ, դեռևս պարզաբանված չէ»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ հյուրասենյակում առկա է երկու արձակված գնդակ, որոնցից մեկը կույր է, այսինքն` պատի մեջ. «Հետաքրքրական է՝ կրակող անձը կանգնած է եղել կամարի մեջ ու այնտեղից է կրակել։ Արտանետված պարկուճները վնասել են կամարաձև պատի հատվածը: Փորձագիտական եզրակացությունը արձանագրել է նաև սվին-դանակով իրականացված վնասվածքներ անկողնային պարագաների ու այլնի վրա։ Մասնավորապես, Արմեն Ավետիսյանի անկողնու վրա առկա վնասվածքները սվին-դանակի հետքեր են»։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ համալիր փորձաքննություն է նշանակված, որոնք կտան այն հարցեր պատասխանները, որոնք իրենք չունեն։
«Տվյալ դեպքում հնարավոր կլինի մոդելավորում իրականացնել, թե ինչ դիրքում են գտնվել տուժողները կրակոցներ արձակելու ժամանակ, նաև նրանց հետագա դիրքը, գործությունների հաջորդականությունը»,-ասաց նա։
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը հավելեց, որ Պերմյակովը բնականոն դիրքում է գտնվել կրակոցներն արձակելու ժամանակ։
«Փորձագետն իր եզրակացության մեջ շեշտում է, որ ինքնաձիգի փողը գտնվել է հորիզոնական դիրքում, այսինքն` որևէ վնասվածք հնարավոր չի եղել հասցնել անմիջականորեն պառկած մարդու վրա՝ գլխի վերևից կանգնած, վերևից ներքեւ, այսինքն` նա կրակելու համար բնական դիրքում է եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։
(1).jpg)

(1).jpg)





























