Թուրքիայի ակտիվ սոցիալիստ հայերից կազմված «Նոր Զարթոնք» շարժման Twitter-ի էջը փակվել է, ինչը բողոքի ալիք է բարձրացրել թուրքական առաջադեմ լրագրողների շրջանում։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում «Նոր Զարթոնք»-ի Twitter-ի էջը փակվել է ապրիլի 25-ին։ Երբ «Նոր Զարթոնք»-ի անդամները դիմել են Twitter-ի թուրքական ներկայացուցչին, ստացել են զավեշտալի պատասխան, թե էջը փակվել է քանի որ այն օգտագործվել է «վատ նպատակներով»։





























