Բարձրագույն կրթությունը կրում է տնտեսական ճգնաժամի հետքը։ Այս մասին մայիսի 14-ին Երեւանում ընթացող  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում հայտարարեց Եվրոպայի խորհրդի բարձրագույն կրթության դեպարտամենտի ղեկավար Սյուր Բերգանը։

«Մենք բարեհաջող պատմություն են սկսում՝ բարձրագույն կրթության ոլորտում աշխատելով 48 երկրների հետ։ Երեւանում իմ նպատակներից մեկն է վստահեցնել, որ Բոլոնյան գործընթացը ապագայում չի տուժի»,- ընդգծեց Սյուր Բերգանը։ Նա միաժամանակ հավելեց, որ բարձրագույն կրթությունը  կրում է տնտեսական ճգնաժամի հետքը։

Նշենք, որ նրա ելույթը վերաբերում էր ժամանակակից քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավերների պարագայում բարձրագույն կրթության հիմնարար արժեքներին, տնտեսական ճգնաժամին, տարածաշրջանային հակամարտություններին, տեխնոլոգիական գործընթացին, միգրացիոն հոսքերին եւ աշխատաշուկայում փոփոխություններին։