Եվրասիական տնտեսական միությունում պատրաստվում է նոր Մաքսային օրենսդրության նախագիծը։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Վլադիմիր Գոշինը։
Բիզնեսի ներկայացուցիչների եւ պետական պաշտոնյաների միջեւ օրենսգրքի հիմնական դրույթների մասին սեմինարներն արդեն կայացել են։ «Քննարկումները սկսվել էին դեկտեմբերից, եւ մենք առաջարկներ ենք ստացել բոլոր կողմերից, բացի Հայաստանից։ Երբ մենք դրանք ստանանք, կքննարկենք եւ օրենսգրքի նախագիծը կներկայացնենք ԵՏՄ անդամների խորհրդարանների հաստատմանը»,- ասել է Գոշինը եւ հավելել, որ նոր օրենսգիրքը նպատակ ունի առավելագույնս նվազեցնել արտաքին առետւրի նյութական եւ ժամանակային ծախսերը։





























