Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը 2015 թ. մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:
«Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այդ քայլով իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների եւ Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ»,-ասված է հաղորդագրությունում:





























