Թուրքիայի ոչ պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները վերադարձել են Ղրիմից, որտեղ ուսումնասիրել են մարդու իրավունքների իրավիճակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Անթալիայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մեր ոչ պաշտոնական պատվիրակությունը վերադարձել է: Այն կազմված էր երկու խմբից. Մեկը հանդիպել է Ղրիմի ներկա փաստացի ղեկավարության հետ, մյուսը շփվել է բնակչության հետ եւ արդեն ժողովրդի ներսում ծանոթացել իրավիճակին: Նրանք մեզ կարճ պատմել են իրենց տպավորությունների մասին: Զեկույցը կհրապարակենք ավելի ուշ»,-ասել է Չավուշօղլուն:
«Այս պահին, եթե կարճ ասենք, ապա ցավոք, ես ստիպված եմ արձանագրել, որ Ղրիմում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները, հատկապես Ղրիմի թաթարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:





























