Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի մեքենան երեք դեռահասների է վրաերթի ենթարկել, քաղաքի ոստիկանության աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:
Վթարը տեղի է ունեցել Բոլշոյ Սադովոյ փողոցում, որտեղ ՀՀ գլխավոր հյուպատոսին պատկանող «Տոյոտա Ավալոն» մակնիշի մեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ չի զիջել դիմացի ուղղությամբ եկող «Լադա Պրիորա» մակնիշի մեքենային:
Երկու մեքենաների բախման հետեւանքով «Տոյոտա» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել մայթին, որտեղով այդ պահին երեք դեռահասներ են ացնելիս եղել: Արդյունքում 14-ամյա տղաները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ դիմել բժիշկների օգնությանը, հաղորդում է Rostovdrive-ը: Նրանց մոտ ախտորոշվել է գեմատոմաներ, կապտուկներ ու փափուկ հյուսվածքների վնասվածքներ:
Անհրաժեշտ բուժզննումից հետո դեռահասները տուն են գնացել: Ներկայումս փաստի առթիվ ստուգում է ընթանում:





























