Անկարան նպատակ է դրել պաշտպանական նշանակության արտադրանքը փոխարինել հայրենական արտադրությամբ եւ մեծացնել արտահանման ծավալները, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
«Թուրքիայի կախվածությունը օտարերկրյա ռազմական տեխնիկայից այս պահին կազմում է 50 տոկոսից պակաս։ 12-13 տարի առաջ դա կազմում էր 85-90 տոկոս։ Մենք ձգտում ենք հայրենական արտադրության զինամթերքի ծավալները մեծացնել եւ արտահանել դրանք»,- հայտարարել է նախարարը Anadolu գործակալությանը։
Նա հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, սպառազինությունների արտահանումը՝ ավելի քան 1.7 մլրդ դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր առաջնայնությունը տանկերի զանգվածային արտադրությունն է»,- ասել է Յըլմազը։





























