Եվրոպական տարածքը բախվում է սոցիալական եւ ժողովրդագրական մարտահրավերների հետ, որոնք հնարավոր է հաղթահարել միայն, եթե մենք կոնսոլիդացնենք եվրոպական բարձրագույն կրթության համաեվրոպական կառուցվածքը։ Այս մասին մայիսի 14-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում Երեւանյան կոմյունիկեի քննարկման ժամանակ, հայտարարեց Կիպրոսի պատվիրակության ղեկավար Էգլի Պանտելակիսը։
Ընդգծելով, որ Կիպրոսը աջակցում է երեւանյան կոմյունիկեն, նա նշեց, որ կառուցվածքային բարեփոխումների լիակատար իրականացումը պետք է արտահայտվի առաջնայնությունների ցուցակում, քանի որ նման բարեփոխումների բացակայությունը ոլորտը ռիսկային իրավիճակի մեջ է դնում։ Նրա խոսքով՝ մյուս առաջնային ոլորտը շրջանավարտների զբաղվածության մակարդակի հարցն է։ «Բոլոնյան գործընթացի հաջողությունը հարվածի տակ է դրվում, երբ տասնյակ շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել։ Անհրաժեշտ է նոր խթան հաղորդել կամ բարձրացնել սոցիալական բաղադրիչի կարեւորությունը»,- նշեց նա։
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ Կիպրոսը տնտեսական աջակցության շրջանակներում երաշխիքներ է առաջարկում ուսանողներին։
Հաջորդ գագաթնաժողովի կազմակերպիչը կդառնա Ֆրանսիան։





























