Բոլոնյան գործընթացի շրջանակներում հաջողվել է բարձրացնել բարեփոխումների մակարդակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի կրթության եւ մշակույթի նախարար Տապիո Կոսունենը:
Նա նշել է, որ Ֆինլանդիան կողմ է Երեւանյան կոմյունիկեի ընդունմանը. «Նշված է կողմերի հավատարմությունն իրենց պարտավորություններին ու նախաձեռնություններին: Մեզ թվում է, որ առաջնահերթությունները արդիական են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում նոր տեխնոլոգիաների առաջմղման համար»:
Ֆինն նախարարի խոսքով ողջ եվրոպական տարածքում այդ ոլորտում անհրաժեշտ է գտնել հաջող փորձը: «Բոլոր երկրների համար մարտահրավերները նույնը չեն, համապատասխանաբար, համագործակցության ձեւերը պետք է համապատասխանեն կողմերի պահանջմունքներին եւ Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը կարող է արդյունավետորեն վարել այդ գործընթացը»,-ընդգծել է նա:





























