Չեչնիայում հսկայական մզկիթի կառուցման աշխատանքներ են ընթանում, որը կարող է տեղավորել ավելի քան 20 հազար մարդու: Այն կառուցվելուց հետո կլինի աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի մամուլի ծառայությունը:
«Շալի քաղաքում վեր կխոյանա աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը: Այսօր ես եղել եմ շինարարական հրապարակում, ավարտվում է գմբեթի ծածկի շինարարությունը: Մզկիթի տարողությունը ավելի քան 20 հազար մարդ է,-ասել է Քադիրովը:
Նա նաեւ հայտնել է, որ մզկիթի առաստաղի բարձրությունը հասնում է 36 մետրի, իսկ մինարեներն ունեն 64 մետր բարձրություն:




























