ԱՄՆ Նեբրասկայի նահանգի իշխանությունները թռչնի գրիպի պատճառով մայիսի 15-ին արտակարգ իրավիճակ են հայտարարել։
Ավելի վաղ համանման հրամաններ էին ստորագրել Վիսքոնսինի, Մինեսոտայի եւ Այովայի նահանգապետերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ նահանգի 2-րդ խոշոր թռչնաբուծարանում։





























